SELECTORNEWS
Загрузка...


04:51
22/05/2012

Европарламент
Եվրախորհրդարանի նախագահը Հայաստան այցելելու հրավեր է ստացել
10:36 | 18/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին հրավիրել է Հայաստան:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բուզեկի նախաձեռնությամբ:

Զրուցակիցները քննարկել են Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի խորհրդարանական ձևաչափի` «Եվրանեսթի» շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարևորել է Եվրոպական միության և նրա արևելյան գործընկերների միջև քաղաքական ասոցացման ու հետագա տնտեսական ինտեգրման անհրաժեշտությունը` նշելով, որ խորհրդարանական համագործակցությունը էապես կարող է խթանել այդ գործընթացները:

Աբրահամյանը բարձր է գնահատել Եվրանեսթի դերը Արևելյան գործընկերության ծրագրի նպատակների իրականացման մեջ:

Եժի Բուզեկն իր հերթին շատ բարձր է  գնահատել ժողովրդավարական գործընթացները Հայաստանում՝ նշելով, որ իրենք աջակցում են դրանց :

Զրուցակիցները քննարկել են  նաև հայկական կողմի առաջարկները «Եվրանեսթի» կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»