SELECTORNEWS
Загрузка...

22:36
8/02/2012
Суд
Դատի են տվել Շվեդիայի վարչապետին. թերթ
11:36 | 18/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դատի է տվել Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդին այն բանի համար, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նա ափսոսանք է հայտնել Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման կապակցությամբ: Այս մասին գրում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը՝ հղում անելով «Hurriyet» թուրքական հրատարակությանը:

Ըստ թերթի, Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սվենդ Էրիկ Օստերբերգը հայտարարել է, որ Ռայնֆելդի խոսքերն այն մասին, որ Շվեդիայի խորհրդարանի որոշումները պարտադիր չեն Շվեդիայի կառավարության համար, հանցագործություն է:

Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռայնֆելդի կողմից սեփական խորհրդարանի որոշման անտեսումը, ինչպես նաև այն, որ նա դրա համար ներողություն է խնդրել, չեն համապատասխանում Շվեդիայի օրենսդրությանը», - հայտարարել է Օստերբերգը:

Նրա խոսքերով, Շվեդիայի վարչապետի վարմունքը՝ կառավարության՝ ժողովրդի որոշման դեմ լինելու հասկացողություն է բովանդակում: Հենց սա է պատճառը, որ Օստերբերգի կուսակցությունը Շվեդիայի Գերագույն դատարանում հայց է ներկայացրել Ռայնֆելդի դեմ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»