ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. 2010 թ.-ի հունվարին Հայաստանի բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով ստացվել է 41,3 միլիոն ԱՄՆ դոլարի ոչ առևտրային բնույթի փոխանցումներ, ինչը 9,8 տոկոսով պակաս է 2009 թ.-ի հունվարի ցուցանիշից ($45,8 մլն.):
Համաձայն «Նովոստի Արմենիային» փոխանցված ՀՀ Կենտրոնական բանկի 2010թ. ամենամսյա տեղեկագրի տեղեկատվության, միաժամանակ Հայաստանից դեպի Ռուսաստան նույն ժամանակահատվածում փոխանցվել է 7,3 միլիոն դոլար՝ 2009 թ.-ի հունվար ամսվա 6,6 միլիոն դոլարի համեմատ (աճ 9,8%-ով)։
Արդյունքում ընթացիկ տարվա հունվարին Ռուսաստանից փոխանցված միջոցների զուտ մուտքը կազմել է 34,1 միլիոն դոլար՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 39,2 միլիոն դոլարի համեմատ, այսինքն անկումը կազմել է 13,2տոկոս։
Փաստորեն, Ռուսաստանին բաժին է ընկել ֆիզիկական անձանց անունով Հայաստան կատարված ոչ առևտրային բնույթի փոխանցումների 58,5 տոկոսը և երկրից արված բոլոր փոխանցումների 19,8 տոկոսը։-0-
