SELECTORNEWS
Загрузка...


05:00
22/05/2012

Սլովակիան ձգտում է պարզեցնել վիզային ռեժիմը Հայաստանի հետ. Սլովակիայի արտգործնախարար
20:00 | 18/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Սլովակիան ձգտում է պարզեցնել վիզային ռեժիմը Հայաստանի հետ, հինգշաբթի հայ-սլովակյան բիզնես-համաժողովի ժամանակ հայտարարեց Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչեկը:

«Սլովակիան ընդգրկված է Շենգենյան գոտում, ղեկավարվում է եվրոպական միության ընդհանուր վիզային քաղաքականությամբ, այդուհանդերձ, մենք ցանկանում ենք նվազագույնի հասցնել Սլովակիա մուտքի արտոնագիր տրամադրելու հետ կապված տեխնիկական բարդությունները»,- ասաց Լայչեկը:

Նա նաև նշեց Հայաստանի հետ համագործակցության ակտիվացման նպատակով միջկառավարական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտւթյունը:

Լայչեկը դրական գնահատեց Հայաստանի և Սլովակիայի միջև քաղաքական և տնտեսական երկխոսության մակարդակը: Նա նաև երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման գործում կարևորեց Սլովակիայի դեսպանատան դերը Մոսկվայում:

«Համագործակցության հետագա ամրապնդման համար առաջարկվում է նման բիզնես-համաժողով անցկացնել Բրատիսլավայում հայ պաշտոնատար անձանց այցի ժամանակ և հատուկ միջոցառումներ կազմակերպել Մոսկվայում Սլովակիայի դեսպանատանը»,- ասաց Սլովակիայի ԱԳ նախարարը:

Լայչեկը նաև կարևորեց Արևելյան գործընկերության ծրագրերը, որոնք թույլ են տալիս պարզեցնել վիզային ռեժիմը մասնակից երկրների հետ և ազատականացնել տնտեսությունը:

ԱԳՆ ղեկավարը համաժողովի մասնակիցներին հաջողություն և արդյունավետ աշխատանք մաղթեց

«Զարգացման հայկական գործակալությունը» հայ-սլովակյան բիզնես-համաժողովը կազմակերպել էր Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչեկի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Համաժողովի բացմանը ներկա էին Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարները, Հայաստանում Սլովակիայի դեսպան Ժոզեֆ Միգաշը (նստավայրը՝ Մոսկվա): Պատվիրակության կազմում էին սլովակ ձեռներցներ:

Համաժողովի շրջանակներում ներկայացվեցին «Հայաստան – ներդրումային միջավայր» և «Սլովակիայի Հանրապետության տնտեսական ներուժը»,  որոնք ներկայացրեցին ԶՀԳ տնօրեն Ռոբերտ Հարությունյանը և Սլովակիայի ներդրումների և առևտրի զարգացման գործակալության ռազմավարական ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ակուրլան:   

Հայաստանի և Սլովակիայի միջև ապրանքաշրջանառությունը 2009թ. կազմել է ավելի քան $10,4 մլն, արտահանումը՝ $124 հազ, ներկրումը՝ $10,2 մլն.:--0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»