SELECTORNEWS
Загрузка...

03:38
9/02/2012
лого ПРОКУРАТУРА РА
ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել կեղծ ձեռնարկատիրության փաստի առթիվ
10:35 | 19/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է  քրեական գործ` կեղծ ձեռնարկատիրության  և խոշոր հարկերը վճարելուց խուսափելու  դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Ըստ տեղեկատվության՝ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Էլիտ Պրոֆայլ» ՍՊ ընկերության տնօրեն  Գ. Այվազյանն  իր վաղեմի ծանոթ Ս. Գրիգորյանի օժանդակությամբ  2005թ. օգոստոսից 2006թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում  առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման թվով 7 կազմակերպությունների տրամադրել է 49 740 100  դրամի (շուրջ 123 հազար ԱՄՆ դոլար) կեղծ հաշվապահական փաստաթղթեր, որոնց հետ կապված ծախսերի ու  եկամուտների վերաբերյալ կազմել և տարածքային հարկային տեսչություն է ներկայացվել կեղծ հաշվետվություններ` այդ կերպ  օժանդակելով նշված կազմակերպություններին խուսափելու պետբյուջե  վճարել գանձման ենթակա  խոշոր չափերի  հասնող` 8 289 500  դրամ ԱԱՀ-ի գումարը (շուրջ 20 հազար դոլար):

Հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի  189-րդ, 38-189-րդ հոդվածների 3-րդ և 205-րդ, 38-205-րդ հոդվածների 1-ին մասերով` կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու համար: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության ` քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու:-0-

 

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»