ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի ավտոմեքենան գտնվել է մարտի 17-ին Երևանի թաղամասերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության վայրում, պնդում է ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթը:
Ըստ թերթի՝ այս փաստով, թերևս, պարզաբանվում է այն հանգամանքը, թե ինչու է Ոստիկանությունը հայտարարել, որ գործով մարդ բերման չի ենթարկվել, այլ ընդամենը մեկ հոգի ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Այնումենայնիվ, ականատեսների վկայությամբ, դեպքի վայրից առնվազն երկու հոգի բերման է ենթարկվել:-0-
