SELECTORNEWS
Загрузка...


05:06
22/05/2012

«Արի տուն» երգը յուրօրինակ կոչ կդառնա սփյուռքահայությանը
19:44 | 19/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Արի տուն» երգը՝ Լեյլա Սարիբեկյանի կատարմամբ, յուրօրինակ կոչ կդառնա սփյուռքահայությանը։ 

«Նիգ Ապարան» հայրենակցական միության կողմից Սփյուռքի նախարարությանը նվիրած «Արի տուն» երգի շնորհանդեսն անցկացվեց ուրբաթ Երևանում։ 

«Այս երգը նվեր է հայ ժողովրդին, մեր միաբանությանը, մեր դարավոր երազանքի իրականացմանը»,- շնորհակալական խոսքում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նրա խոսքերով, երգը հայրենիք վերադառնալու յուրօրինակ կոչ է՝  ուղղված սփյուռքահայությանը, որի ներկայացուցիչները հոգով և սրտով Հայաստանում են։ 

Շնորհանդեսին ներկա են եղել «Նիգ-Ապարանի» ներկայացուցիչները՝ կազմակերպության պատվավոր նախագահ, Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ։

Սփյուռքի նախարարությունը 2009 թվականին մշակել է «Արի տուն» ծրագիրը, որը նախատեսում է երիտասարդական խմբեր ստեղծել տարբեր երկրներում, որոնց մասնակիցները կարող են ժամանել Հայաստան և բնակվել հայկական ընտանիքներում, ծանոթանալ հայրենիքի տեսարժան վայրերին, ավանդույթներին և կենցաղին։

Ծրագրին մասնակցում են սփյուռքահայության 14-25 տարեկան ներկայացուցիչներ։ --0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»