SELECTORNEWS
Загрузка...

04:27
9/02/2012
Բելառուսի խորհրդարանական պատվիրակությունը երկուշաբթի կժամանի Հայաստան
19:55 | 19/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Պալատի փոխնախագահ Վալերի Իվանովի գլխավորությամբ, երկուշաբթի պաշտոնական այցով կժամանի Հայաստան՝ հանրապետության Ազգային ժողովի հրավերով։

 

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում Բելառուսի դեսպանությունից, այցի ծրագրով նախատեսվում է բելառուսական պատվիրակության հանդիպումները Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և հայկական ԱԳՆ ղեկավարության հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական հարցեր։

Այցի շրջանակներում կանցկացվի բելառուսահայկական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի չորրորդ նիստը։ Նիստում ծրագրվում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացման ուղղությամբ երկու երկրների խորհրդարանների խնդիրների քննարկում։

Բելառուսիայի պատգամավորները կայցելեն հայոց ցեղասպանության և 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հուշահամալիրներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Էջմիածնի թանգարան, Ս.Փարաջանովի և Երվանդ Քոչարի թանգարաններ։

Այցը կտևի մինչև մարտի 25-ը։ -0-Ն.Ա.

 

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»