ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը կայցելի Բելառուս, երկուշաբթի խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարեց համագործակցության հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հրայր Կարապետյանը։
Նա նշեց, որ նաև այցի հետ կապված հարցեր քննարկվեցին Հայաստանի ԱԺ խոսնակի և Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, համագործակցության հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վալերի Իվանովի գլխավորած բելառուսական պատվիրակության ներկայացուցիչնեի հետ։
«Աշխատանքային հանդիպման ընթացքում խոսնակի հետ քննարկվեցին առաջիկա այցի հնարավոր ժամկետները և այլ հարցեր, որոնք քննարկվեցին աշխատանքային կարգով»,- ասաց Կարապետյանը։
Հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստն անցկացվում է Հայաստանում մարտի 22-ից 25-ը։ Նիստի օրակարգում է երկրների միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային հարաբերությունների վիճակը, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովի 5-րդ հերթական նիստի աշխատանքային ծրագիրն էին։ -0-
