SELECTORNEWS
Загрузка...

21:21
8/02/2012
ФУТБОЛ
Հայկական «ՄԻԿԱ» ֆուտբոլային ակումբը ձգտում է առավելագույն նպատակների բոլոր մրցաշարերում. գլխավոր մարզիչ
17:42 | 22/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ փոխչեմպիոն, հայկական «ՄԻԿԱ» ֆուտբոլային ակումբը ձգտում է առավելագույն նպատակների բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում է, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ակումբի նոր գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը: 

«Այս տարի բոլոր թիմերն ուժեղացել են, բայց չնայած դրան՝ մեր խնդիրն է բոլոր ուղղություններով առավելագույն արդյունք ցուցադրել»,- ասաց գլխավոր մարզիչը՝ հավելելով, որ իրենք ուզում են հաղթել յուրաքանչյուր խաղում:

Մարզիչը նշեց, որ Իսպանիայի նախասեզոնային խաղերում բոլոր մրցակիցները զգալի առաջընթաց են նշել թիմի խաղի որակի առումով:

«Գլխավորն այն է, որ մենք արագ մեր վրայից գցենք պատասխանատվության բեռն ու նորմալ սկսենք առաջնությունն ու գավաթը, քանի որ մեկնարկից շատ բան է կախված»,- ընդգծեց նա:

Ադամյանը ներկայացրեց նաև ակումբի 4 նորեկներին՝ Մինդաուգաս Գրիգալևիչյուսին (Լիտվա), Սաուլիուս Կլևինսկասին (Լիտվա), Ժունիորին (Բրազիլիա), ինչպես նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանին՝ նշելով, որ ակումբի հավաքագրումն արդեն ավարտված է, և որ սեզոնի ընթացքում ուժեղացման հարցը կլուծվի ելնելով այն բանից, թե ներկայիս կազմը կհաղթահարի առաջադրված խնդիրները, թե ոչ:

Մարզչի խոսքերով՝ սկզբից ուժեղացվել է դարպասապահի պրոբլեմատիկ դիրքը, այս նպատակով ձեռք է բերվել Կլևինսկասը, այնուհետև նախասեզոնային խաղերը երևան հանեցին գրոհող կիսապաշտպանի և հարձակվողի անհրաժեշտությունը, որոնք կկարողանան կպչել գնդակից ու մասնակցել գնդակի խաղարկմանը:

Այս նպատակով, ըստ նրա, ձեռք են բերվել կիսապաշտպան Ժունիորը Ատլետիկո Մինեյրոյից, և հարձակվող Մինդաուգաս Գրիգալևիչյուսը, որն իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել լիտվական ուժեղագույն «Կաունաս» և «Ժալգիրիս» ակումբներում:

Ինչ վերաբերում է պաշտպան Հրայր Մկոյանին, որը «Միկա» է եկել երևանյան «Ուլիսից», ապա Ադամյանը նշեց, որ իրենք պետք է ընտրեին իրենց մոտ թողնել նախկին պաշտպան Նիկիտա Ֆուրսինին, թե ձեռք բերել Մկոյանին, և իրենք ընտրել են Հայաստանի հավաքականի խաղացողին:  

Լրագրղների հետ հանդիպման ժամանակ իրենք՝ խաղացողները հայտարարեցին, որ արդեն վարժվել են կոլեկտիվին և պատրաստ են ակումբի հետ մեկտեղ լուծել իրենց առաջ կանգնած խնդիրները: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»