SELECTORNEWS
Загрузка...
16:28
рус
|
հայերեն
Որոնում
7/02
/2012
Հայաստանի նորություններ
ԱՊՀ նորություններ
Աշխարհի նորություններ
Լեռնային Ղարաբաղ
Հայաստանի մարզեր
Քաղաքականություն
Տնտեսություն
Հասարակություն
Միջազգային համագործակցություն
Հակամարտություններ և բանակցություններ
Պաշտպանություն և անվտանգություն
Պատահարներ
Գիտություն և տեխնոլոգիաներ
Մշակույթ
Սպորտ
ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ
Տեղեկանքներ
Ծանուցում
Արխիվ
Վերլուծություններ և մեկնաբանություններ
Բացառիկ հարցազրույցներ
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր
2001
2002
2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
2011
2012
Եր
Եք
Չշ
Հշ
Ւր
Շբ
Կր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Հայաստանի նորություններ
Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից ուժի կիրառման միջոցներից մեկն է. Սարգսյան
20:00
23/03/2010
Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման մի միջոց, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում:
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանային համագործակցության օգտին. նախագահ
19:55
23/03/2010
Հայաստանը տարածաշրջանային համագործակցության կողմնակիցն է, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում:
Հայաստանի «պատմական վերքերի» բուժումը հնարավոր է հայ-թուրքական երկխոսության հաստատման միջոցով. մեդիա-պրոդյուսեր Դան Մալան
19:51
23/03/2010
Հայաստանի «պատմական վերքերի» բուժումը հնարավոր է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության հաստատման միջոցով, ասաց իռլանադացի հասարակական գործիչ և մեդիա-պրոդյուսեր Դան Մալանը:
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի ձգձգումը կհանգեցնի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճին. Սարգսյան
19:33
23/03/2010
Որքան ավելի շատ ձգձգվի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը, այնքան ավելի մեծ թվով երկրներ բանաձև կընդունեն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում:
Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները Ադրբեջանին վերադարձնելը հնարավոր է միայն նրա ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի իրական հնարավորություններ ստանալուց հետո. Սարգսյան
19:24
23/03/2010
Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները Ադրբեջանին վերադարձնելը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ նրա ժողովուրդը ինքնորոշման իրավունքի իրական հնարավորություններ ստանա, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում:
ՀՅԴ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում իշխանափոխություն և արտահերթ ընտրությունների անցկացում պահանջել
19:05
23/03/2010
ՀՅԴ-ն պատրաստ է երկրում համապատասխան իրադրության ստեղծման դեպքում իշխանափոխություն և արտահերթ ընտրությունների անցկացում պահանջել, հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Երևանում կցուցադրվի Դան Մալանի գրքի մոտիվներով նկարահանված «Արյունոտ կիրակի» ֆիլմը
18:08
23/03/2010
Դան Մալանի «Ես «արյունոտ կիրակիի» վկան եմ» ստեղծագործության մոտիվներով նկարահանված «Արյունոտ կիրակի» բրիտանաիռլանդական համատեղ ֆիլմը՝ հիմնված իրական դեպքերի վրա, այսօր կցուցադրվի Երևանում բրիտանական կինոյի ութերորդ փառատոնի շրջանակներում:
«Երևան-Դուբայ» չվերթը հետաձգվել է ուղևորների ծեծկռտուքի պատճառով
17:46
23/03/2010
«Երևան-Դուբայ» չվերթը երեքշաբթի առավոտյան հետաձգվել է «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռում 8 ուղևորների ծեծկռտուքի պատճառով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին օրերի տեղեկատվական ակտիվությունը վերահաս պատերազմի նախանշան չէ. փորձագետ
16:48
23/03/2010
Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին օրերի տեղեկատվական ակտիվությունը ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման նախանշան չէ, կարծում է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը
Աֆրիկյան ժանտախտը Տավուշի մարզում 346 գլուխ խոզի անկման պատճառ է դարձել. Պետական անասնաբուժական տեսչություն
15:57
23/03/2010
Աֆրիկյան ժանտախտը ՀՀ Տավուշի մարզում արդեն 346 գլուխ խոզի անկման պատճառ է դարձել, երեքշաբթի լրագրողներին հայտնեց գյուղնախարարության Սննդի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը:
Թուրքիան հակված չէ հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը. թուրք քաղաքական գործիչ
15:29
23/03/2010
Թուրքիան հակված չէ հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, երեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Թուրքիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ջեմ Տոկերը:
Հայկական դպրոցի խնդիրերը կքննարկվեն Երևանում
14:31
23/03/2010
Ինչպես տեղեկացնում է «Այբ» կրթական հիմնադրամի մամուլի ծառայությունը, քննարկումների ընթացքում Հայաստանի կրթության ոլորտի ներկայացուցիչները հանդես կգան առաջարկություններով և կներկայացնեն իրենց կարծիքները դպրոցի խնդիրների վերաբերյալ։
Թուրք վարչապետի հայտարարությունն անընդունելի է. թուրք քաղաքական գործիչ
14:25
23/03/2010
Թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը՝ Թուրքիայից հայ միգրանտների հնարավոր արտաքսման վերաբերյալ, անընդունելի է, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Թուրքիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերը։
Հատուկ ծառայությունները ռումբ են փնտրում Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի շենքում
13:55
23/03/2010
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի շենքում տեղադրված պայթուցիկ սարքի որոնողական աշխատանքները շարունակվում են, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայության պետի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը։
Ոստիկանությունն ահազանգ է ստացել Պետեկամուտների կոմիտեի շենքում տեղադրված ռումբի մասին
13:49
23/03/2010
Երեքշաբթի ՀՀ ոստիկանությունն ահազանգ է ստացել Պետեկամուտների կոմիտեի շենքում տեղադրված ռումբի մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Հրշեջները 20 րոպեում մարել են Երևանի դպրոցներից մեկում բռնկված հրդեհը
12:09
23/03/2010
Հրշեջները երեքշաբթի գիշերը 20 րոպեում մարել են Երևանի թիվ 120 միջնակարգ դպրոցում բռնկված հրդեհը, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը:
Մերժելով ուժի չկիրառման համաձայնագրի մասին առաջարկը՝ Բաքուն անտեսում է միջազգային իրավունքի այդ կարևորագույն սկզբունքը. Սարգսյան
11:42
23/03/2010
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ մերժելով ուժի չկիրառման համաձայնագրի մասին առաջարկը՝ Բաքուն անտեսում է միջազգային իրավունքի այդ կարևորագույն սկզբունքը:
ՀՀ նախագահի՝ ուժի չկիրառման համաձայնագիր ստորագրելու առաջարկը հունից հանել է ադրբեջանական կողմին. թերթ
11:38
23/03/2010
Ուժի չկիրառման համաձայնագիր ստորագրելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը հունից հանել է ադրբեջանական կողմին, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
ՀՀ առաջին փոխոստիկանապետի պաշտոնի համար լուրջ պայքար է ծավալվել. թերթ
10:26
23/03/2010
ՀՀ առաջին փոխոստիկանապետի պաշտոնի համար լուրջ պայքար է ծավալվել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների միջև, գրում է «Հրապարակ» թերթը:
Քլինթոնը մեկնաբանել է Օբամայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստմանն առնչվող հարցը
10:22
23/03/2010
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկնաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ Օբամայի խոստման հետ կապված հարցը: «Չեմ կարծում, որ որևէ մեկն ինչ-որ բան մոռացել է: Սակայն շատ կարևոր է, որ Թուրքիան և Հայաստանը համատեղ աշխատանք են իրականացնում», - ասել է Քլինթոնը:
© 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»