SELECTORNEWS
Загрузка...


05:15
22/05/2012

Президент Армении Серж Саргсян
Մերժելով ուժի չկիրառման համաձայնագրի մասին առաջարկը՝ Բաքուն անտեսում է միջազգային իրավունքի այդ կարևորագույն սկզբունքը. Սարգսյան
11:42 | 23/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ մերժելով ուժի չկիրառման համաձայնագրի մասին առաջարկը՝ Բաքուն անտեսում է միջազգային իրավունքի այդ կարևորագույն սկզբունքը:

«Ես լուծումներ են փնտրում, որոնք թույլ կտան Լեռնային Ղարաբաղի բնակչությանը անվտանգ զարգանալ պատմական տարածքում, սակայն մեր տարածաշրջանում հնչում են ռազմատենչ հայտարարություններ, խորանում է թշնամանքը, փոխադարձ կասկածամտությունը: Ելնելով դրանից՝ ես վերջերս հրապարակավ առաջարկեցի Ադրբեջանին ուժի չկիրառման համաձայնագիր ստորագրել, ինչը թույլ կտա որոշակի կայունություն հաստատել և վստահության որոշակի մթնոլորտ ձևավորել: Փաստորեն, մերժելով մեր առաջարկը՝ Ադրբեջանն անտեսում է միջազգային իրավունքի այդ կարևորագույն սկզբունքը: Դա որևէ լավ բանի չի կարող հանգեցնել», - ասել է պաշտոնական այցով Սիրիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով «Associated Press» գործակալության հարցին:

Միաժամանակ նա հիշեցրել է 1990-ականներին Ադրբեջանի ագրեսիայի մասին: «Նմանատիպ իրավիճակ էր նաև 1990-ականների սկզբին, երբ մենք խոսում էինք, որ Ղարաբաղի խնդիրն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով, Ադրբեջանը դիմեց ագրեսիայի, և այսօր մենք ունենք այն իրավիճակը, որն ունենք», - ասել է նախագահը:

Նա նաև ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում գերխնդիրը ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովումն է:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»