SELECTORNEWS
Загрузка...

03:41
9/02/2012
Հրշեջները 20 րոպեում մարել են Երևանի դպրոցներից մեկում բռնկված հրդեհը
12:09 | 23/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հրշեջները երեքշաբթի գիշերը 20 րոպեում մարել են Երևանի թիվ 120 միջնակարգ դպրոցում բռնկված հրդեհը, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը:

Ըստ տեղեկատվության, հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժամը 04:03-ին: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, որոնցից երկուսը, կարիքը վերանալու պատճառով, հետ են վերադարձել:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.16-ին, մարվել` 04.23-ին:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, դպրոցում այրվել է էլեկտրական վահանակ և մալուխներ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»