SELECTORNEWS
Загрузка...

21:35
8/02/2012
Ева Ривас
Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը «Եվրատեսիլ 2010»-ի կիսաեզրափակչում ելույթ կունենա երկրորդ համարի տակ
10:25 | 24/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Օսլոյում կայանալիք «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը ելույթ կունենա երկրորդ համարի տակ մայիսի 27-ին նախատեսված երկրորդ կիսաեզրափակչում, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրենի հատուկ նախագծերով խորհրդական, նախագծի ղեկավար Դիանա Մնացականյանին:

Հայաստանի հետ միասին երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենան Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները:

Մնացականյանը տեղեկացրել է, որ այս տարի մրցույթի կազմկոմիտեն փոխել է հեռուստադիտողի քվեարկության ձևաչափը, և այսուհետ հեռուստադիտողները ուղարկելու են SMS-հաղորդագրություն կիսաեզրափակչի ամենասկզբից:

Եվա Ռիվասը «Եվրատեսիլ 2010»-ին կներկայացնի «Apricot stone» երգը: Երգի վերջնական տարբերակը՝ նոր գործիքավորմամբ, ներկայացվել է նախօրեին Օսլոյում: Դրանից հետո երգչուհու թիմը հանդիսատեսին կներկայացնի իր շոուն և երգի գործիքավորումը: Բացառված չէ, որ շոուին կմասնակցի նաև հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»