SELECTORNEWS
Загрузка...

03:56
9/02/2012
Москва
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը մարտի 25-ին կմեկնի Մոսկվա ՀԱՊԿ Նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով
13:56 | 24/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Մարտի 25-26-ը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա` ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի և ԱՊՀ մասնակից պետությունների Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ-ում ՀԱՊԿ Տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի ազգային ներկայացուցչությունը, արտաքին գերատեսչությունների ղեկավարները Մոսկվայում կքննարկեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման ընթացքը և աֆղանական ուղղությամբ Կազմակերպության գործունեությունը, կքննարկեն կազմակերպության անդամ-պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցեր։

Նախարարները կքննարկեն նաև Ղազախստանի Հանրապետության նախաձեռնություններին աջակցության քայլերը 2010 թվականին ՀԱՊԿ նախագահող երկրի շրջանակներում և համատեղ առաջնահերթությունների առաջխաղացման հարցեր։

Արտաքին գերատեսչությունների ղեկավարների ստորագրմանը կներկայացվեն ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների հայտարարությունները 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ, Եվրոպական անվտանգության պայմանագրի վրա աշխատանքում փոխգործակցության և 2010 թվականին Միջուկային զենքի չտարածման պայմանագրի գործողության քննարկմանը նվիրված Կոնֆերանսի կապակցությամբ։

ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանըմ Տաջիկստանը և Ուզբեկստանը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»