SELECTORNEWS
Загрузка...

04:20
9/02/2012
Երևանում ծեծի է ենթարկվել թերթերից մեկի գլխավոր խմբագիրը. թերթ
14:21 | 24/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ծեծի է ենթարկվել «Հայոց աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը, գրում է «Հրապարակ թերթը»:

Ըստ թերթի՝ մարտի 20-ին ոմն Մանվել Կիրակոսյան խմբագրությունում վիճաբանել է գլխավոր խմբագիր Մկրտչյանի հետ, ինչից հետո ձեռքերով հարվածել է նրան, գցել գետնին և ծեծի ենթարկել:

Այդ պահին աշխատասենյակ է մտել Գագիկ Մկրտչյանի որդին՝ Վահան Մկրտչյանը, ով, տեսնելով, որ հորը ծեծում են, իր մոտ եղած մահակով հարվածել է Կիրակոսյանի գլխին:

Մկրտչյանի և Կիրակոսյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գագիկ Մկրտչյանը չի ցանկացել է մեկնաբանել իր հետ կատարվածը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»