SELECTORNEWS
Загрузка...

04:01
9/02/2012
Ռուսաստանը 2010 թ.-ին Հայաստան կմատակարարի 500 տոննա գարու սերմ. պատգամավոր
18:34 | 24/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը 2010 թ.-ին Հայաստան կմատակարարի 500 տոննա որակյալ գարու սերմ, ասաց ՀՅԴ-ից խորհրդարանի պատգամավոր, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ Բագրատ Սարգսյանը:

«Առայժմ գյուղացիներն այլ գյուղատնտեսական բույսերի սերմերի դիմումներ չեն ներկայացրել»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորը:

Ինչեպս նշեց Սարգսյանը, մարզի հատվածներում փոքրաթիվ բույսեր են աճեցվում, և գյուղացիներն իրենք են ընտրում, թե ինչ սերմեր գնել: Խորհրդարանականի կարծիքով, անհրաժեշտ է, որ որակյալ մասնագետներն օգնեն գյուղացիներին սահմանելու բերքատվության չափն ու աճեցվող արտադրանքի տեսակները:

Ինչպես ասաց խորհրդարանականը, երկրում որակյալ սելեկցիոն աշխատանք չի կատարվում, չկան տնկիների արտադրության որակյալ տնտեսություններ, սերմնաբուծական տնտեսություններ:   

«Բոլոր տնտեսությունները մասնավոր են և գործում են՝ չօգտագործելով գիտական մեթոդներ: Անհրաժեշտ են գյուղատնտեսական օգնության ցուցաբերման մասնագիտացված մարզային մարմիններ»,- կարծում է նա: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»