ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը Երևանում գտնվող Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վալերի Իվանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում կարևորեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Երկուստեք շեշտվեց Հայաստանի և Բելառուսի միջև գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը, նշելով, որ դրա համար առկա են բարենպաստ միջպետական հարաբերություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում և միջազգային կառույցներում փոխգործակցության հարցեր:-0-
