ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 26-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ-պաշտպանության նախարար Մարտին Բարտակը, հինգշաբթի հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Բարտակի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 26-ի առավոտյան: Նույն օրը նախատեսված են Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Մարտին Բարտակի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնազրույցը, ՀՀ և ՉՀ պատվիրակությունների հանդիպումը», - ասվում է տեղեկատվության մեջ:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում նախատեսված է երկկողմ համաձայնագրի ստորագրման արարողություն, որից հետո տեղի կունենա ճեպազրույց:
Այցի շրջանակներում Մարտին Բարտակը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, կայցելի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:-0-
