SELECTORNEWS
Загрузка...

21:22
8/02/2012
Сос Петросян
Ենգիբարովը կլոունադայի ժանրը անհասանելի բարձունքի հասցրեց. Երևանյան կրկեսի տնօրեն
16:28 | 25/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Լեոնիդ Ենգիբարովը աշխարհում առաջին արտիստն էր, ով կլոունադայի ժանրը անհասանելի բարձունքի հասցրեց, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Երևանի պետական կրկեսի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

«Կրկրեսային ներկայացումների ժամանակ ծաղրածուները սովորաբար իրենց ռեպրիզներով լրացնում են համարների միջև դադարները: Լեոնիդ Ենգիբարովը առաջինն էր, ում համարների դադարները լրացնում էին մնացած արտիստները: Նման բան կրկեսում չի եղել և չի լինի»,- ասաց Պետրոսյանը:  

Ընդ որում նա հիշեցրեց Լեոնիդ Ենգիբարովի լեգենդար հանդիպումը ֆրանսիացի հանրահայտ միմոս Մարսել Մարսոյի հետ, որն իր գործընկերոջն ասել է. «Քո մնջախաղը իմից վեր են դասում»: Պետրոսյանը ևս Ենգիբարովի ու Մարսոյի արվեստի  զուգահեռներ անցկացրեց: «Եթե Մարսոյի ոճը դասական էր, ապա Ենգիբարովի արվեստը արտիստական մնջախաղ էր»,- ասաց Պետրոսյանը: 

Իր հերթին Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Ժիրայր Դադասյանը նշեց, որ Ենգիբարովի ֆենոմենը նախևառաջ իր արտիստական հանճարի բազմակողմանիության մեջ էր: «Որքան Ենգիբարովը փայլուն էր որպես ծաղրածու, նույնքան նա փայլուն էր որպես միմոս, գրող ու բանաստեղծ: Այսինքն, այլ կերպ ասած, նա իր մեջ ընդհանրացնում էր Արտիստին»,- ասաց Դադասյանը:  

Լեոնիդ Ենգիբարովը 2010 թվականի մարտի 15-ին կդառնար 75 տարեկան։ 1959 թվականին Ենգիբարովն ավարտել է Մոսկվայի կրկեսային արվեստի պետական ուսումնարանը։ Իր համարներում նա լայնորեն օգտագործում էր մնջախաղի, ակրոբատիկայի, էկվիլիբրիստիկայի, աճպարարության հնարքներ։ Միջազգային մրցանակների դափնեկիր է։ Նկարահանվել է ֆիլմերում։ 

1972 թվականին Երևանում լույս է տեսել Լեոնիդ Ենգիբարովի «Առաջին ռաունդ» նովելների գիրքը, 1984-ին՝ «Վերջին ռաունդ» գիրքը, որում ընդգրկվել են առաջին ժողովածուում տեղ չգտած նովելները։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»