SELECTORNEWS
Загрузка...


05:36
22/05/2012

Мари Йованович, посол США в Армении
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը առաջնահերթություն է Ամերիկայի համար. ԱՄՆ դեսպան
17:25 | 25/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը առաջնահերթ ուղղություն է Ամերիկայի համար, հինգշաբթի Երևանում հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:

«Այսօրվա հանդիպումը գործընթացի մի մասն է, որն օգնում է տարածաշրջանային ինտեգրացիայի հիմքերի ստեղծմանը, ինչը մեզ համար շատ կարևոր է և որը կհանգեցնի կայունության տարածաշրջանում և երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ու զարգացման ավելի բարձր մակարդակի»,- ասաց Յովանովիչը՝ դիմելով «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կազմակերպած (Eurasia Partnership Foundation)  հայ-թուրքական հարաբերությունների փորձագիտական քննարկման մասնակիցներին:

Յովանովիչի խոսքերով՝ մերձեցման քաղաքականությունը մարտահրավեր է երկու կողմերի համար էլ, սակայն հարաբերությունների նորմալացումը անհրաժեշտ է ողջ տարածաշրջանի զարգացման ու անվտանգության համար:

Նա նշեց, որ նման քննարկումների կազմակերպումը նպաստում է հայ և թուրք հասարակությունների միջև հետևողական երկխոսության զարգացմանը:

Քննարկումներին մասնակցում են Ստամբուլի Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի (Global Political Trends Center) փորձագետները:

Միջոցառումը USAID-ի կողմից ֆինանսավորվող «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հետագա քայլերը» նախագծի մի մասն է, որի նպատակը կայուն կապեր ստեղծելն ու հայ և թուրք լրագրողների, ոչ կառավարական հատվածի ու բիզնեսի ներկայացուցիչների միջև փոխըմբռնում զարգացնելն է:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»