ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հունիսի 26-ից հուլիսի 2-ը Հայաստանում կանցկացվեն առաջին միջազգային Դելֆյան խաղերը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանում Դելֆյան կոմիտեի նախագահ Բարսեղ Թումանյանը:
«Փառատոնի շրջանակներում մայիսին ծարգրվում է ազգային ընտրական մրցաշար անցկացնել, որի հաղթողները կլինեն շուրջ 50 մասնակիցները: Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրների մասնակցիներին, ապա նրանց քանակը շուրջ 500 մարդ կկազմի: Ներկայումս բանակցություններ են վարվում նաև ԱՊՀ երկրների սահմաններից դուրս»,- ասաց Թումանյանը:
Թումանյանի խոսքերով՝ Հայաստանում առաջին բաց միջազգային Դելֆյան խաղերի կազմակերպումը տեղի կունենա ՀՀ Մշակույթի նախարարության, ՀՀ կառավարության և Միջազգային Դելֆյան կոմիտեի նախաձեռնությամբ:
Աշխատանքային խմբի անդամի խոսքերով՝ Դելֆյան խաղերը բաղկացած են մրցութային և փառատոնային ծրագրերից: Մրցութային ծրագիրը ներառում է 17 անվանակարգ. դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն, ակադեմիական երգեցեղություն, ժողովրդական պար, ակադեմիական պար, կրկես բեմում, լուսանկարչություն, կերպարվեստ (գեղանկարչություն, գրաֆիկա), վեբ-դիզայն, մնջախաղ, հեռուստալրագրություն, նորաձևություն, դի-ջեյ, դերասանական գործ: Փառատոնային ծրագրում ընդգրկված է ընդամենը երկու անվանակարգ. ժողովրդական գեղարվեստական արհեստներ և ժողովրդական գործիքներ:
Խաղերի մասնակից կդառնան 10-25 տարեկան տաղանդավոր երիտասարդներ արվեստի վերը նշված տեսակներում:
Հաջորդ տարիների Միջազգային Դելֆյան խաղերը, որոնք կանցկացվեն ԱՊՀ տարածքում, 2006 թ.-ի մայիսի 25-ին հավանության են արժանացել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ:
Առաջին երիտասարդական Դելֆյան խաղերն անցել են Մոսկվայում 2000 թ.-ին 27 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ 18 անվանակարգերում: -0-
