SELECTORNEWS
Загрузка...

21:18
8/02/2012
«Արփա-Սևան» թունելը կոչվել է հանրապետության Կոմունիստական կուսակցության նախկին ղեկավարներից մեկի անունով
20:06 | 25/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել «Արփա-Սևան» թունելը անվանակոչել Հայաստանի Կոմկուսի նախկին առաջին քարտուղար Յակով Զարոբյանի անունով:

«Որոշումը պայմանավորված է նրանով, որ «Արփա-Սևանը» նախագծվել է Յակով Զուրաբյանի աշխատանքի տարիներին, ինչպես նաև նրանով, որ 2008 թ.-ին նշվել է նրա 100-ամյակը»,- հինգշաբթի Արտաշատում կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ անշարժ գույքի պետական կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուսայանը:  

Արփա-Սևան թունելը Որոտան գետի հիդրոտեխնիկական կառույցների համակարգում է:

2008 թ.-ի սեպտեմբերին լրացավ ականավոր կուսակցական ու պետական գործիչ, Հայաստանի Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Յակով Զարուբյանի (1960-1966թթ.) ծննդյան 100-րդ տարեդարձը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»