SELECTORNEWS
Загрузка...

04:31
9/02/2012
время
Հայաստանը շաբաթ լույս կիրակի գիշերը անցնում է «ամառային» ժամանակի
11:46 | 26/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շաբաթ լույս կիրակի գիշերը անցնում է «ամառային» ժամանակի, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Ըստ տեղեկատվության՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մարտի վերջին կիրակի օրը ժամը երկուսին Հայաստանի Հանրապետության տարածքում ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամ առաջ տանել։

«Ամառային» ժամանակին անցնելու համակարգից այժմ օգտվում է աշխարհի ավելի քան 110 երկիր: Առաջին անգամ ժամացույցի սլաքները ամառը մեկ ժամ առաջ և ձմեռը մեկ ժամ հետ են տարվել Մեծ Բրիտանիայում 1908թ.-ին, ինչից հետո շատ երկրները հետևել են նրա օրինակին:

«Ամառային» և «ձմեռային» ժամանակին անցնելու կողմնակիցները համոզված են, որ այն ունի տնտեսական հիմնավորում, նրանց հիմնական փաստարկը էլեկտրաէներգիայի և էլեկտրակիրների տնտեսումն է:

Ժամանակի տեղափոխման հակառակորդները կարծում են, որ գործող համակարգը «արթուն վիճակ-քնած վիճակ» կենսական կարևորություն ունեցող և գենետիկ ռիթմի խանգարման է հանգեցնում:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»