SELECTORNEWS
Загрузка...

04:24
9/02/2012
ЕРЕВАН,Фонтаны
Երևանը «Մոլորակի ժամի» շրջանակներում կանջատի քաղաքի փողոցների լուսավորությունը
14:33 | 26/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանը «Մոլորակի ժամի» շրջանակներում կանջատի փողոցների ու շենքերի արտաքին լուսավորությունը, ասաց Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Դիանա Երիցփոխյանը:

Հայաստանում «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան կազմակերպել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայկական մասնաճյուղը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը «HSBC-Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, «Մոսկվա» կինոթատրոնը, «Կոնգրես» հյուրանոցը, «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնն ու այլ կազմակերպություններ:

«Շաբաթ օրը՝ մարտի 27-ին, ժամը 20:30-ին մեկ ժամով կանջատվի Երևանի փողոցների և բակերի, շենքերի դիմերեսների և հուշարձանների լուսավորությունը», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երիցփոխյանը:

Նրա խոսքերով՝ նման կերպ երիտասարդ սերնդի մոտ կձևավորվի բնապահպանական մտածելակերպ, ինչի շնորհիվ ամեն օր և ամեն ժամ նրանք կլինեն փոքր-ինչ ավելի ուշադիր՝ հասկանալով, որ աջակցում են գլոբալ գործընթացին:

«Սա ամենահաջող ակցիան է մարդկության պատմության մեջ, և այս մասին վկայում է այն, որ նրան մասնակցել է արդեն Երկրագնի բնակչության մեկ վեցերորդ մասը», - ասաց նա:

Երիցփոխյանն ավելացրեց նաև, որ այս խորհրդանշական ակցիայի հիմնական նպատակը մարդկանց մոտ «էներգիայի խնայողությանն ուղղված մտածելակերպի» ձևավորումն է:

«Ամեն ոք պարտավոր է իր ներդրումը կատարել էներգախնայողության գործում՝ նման կերպով նպաստելով կլիմայի փոփոխության գործընթացի դանղաղեցմանը, իսկ հնարավոր է նաև՝ դադարեցմանը», - ասաց նա:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայկական բաժանմունքի ղեկավար Կարեն Մանվելյանն իր հերթին հույս է հայտնել, որ այս ակցիան կօգնի մարդկանց հասկանալ, որ նրանցից յուրաքանչյուրը պատասխանատու է Երկրագնդի վրա տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների համար:

«Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանն ասել է, որ աջակցելով այս նախաձեռնությանը՝ «Սփյուռը» ակցիա կանցկացնի, որի շրջանակներում 2500 կազմակերպությունների SMS-հաղորդագրության միջոցով կուղարկվի համապատասխան տեղեկատվություն և այդ նախաձեռնությանը միանալու կոչ:

«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ անցկացվել է 2007 թ.-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, երբ 2 միլիոն մարդ անջատեցին իրենց լույսը՝ ի նշան կլիմայի փոփոխության դեմ պայքարում մարդկային ջանքերի միասնության: 2008 թ.-ին այդ ակցիային մասնակցեց արդեն շուրջ 50 միլիոն մարդ, իսկ 2009 թ.-ին՝ ավելի քան 1 միլիարդ մարդ աշխարհի 4000 քաղաքներում:-0-

 

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»