SELECTORNEWS
Загрузка...

22:48
8/02/2012
Հայաստանում Ղազարոսի կիրակին կնշվի ուխտագնացությամբ դեպի Սուրբ Ղազար եկեղեցի
14:59 | 26/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ առաքելական եկեղեցին  մարտի 27-ին Ղազարի կիրակին կնշի ուխտագնացությամբ դեպի Սուրբ Ղազար եկեղեցի,  ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Արարատյան Հայրապետական թեմի քահանա Տաճատ Դավիդյանը:

«Հայաստանում ընդամենը մեկ Սուրբ Ղազար եկեղեցի կա՝ Մեծամորում, և Սրբի փառաբանումը կսկսվի դեպի նրա նունը կրող տաճար կատարվելիք ուխտագնացությամբ»,- ասաց հոգևորականը:

Ղազարոսի կիրակին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Մեծ Պահքի 41-րդ օրը՝ վեցերորդ շաբաթվա շաբաթ օրը՝ «Ղազարոսի շաբաթ»:--0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»