SELECTORNEWS
Загрузка...


05:46
22/05/2012

Ստեփանակերտում համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի և ԼՂՀ ԴԱՀԿԾ միջև
19:59 | 26/ 03/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Ստեփանակերտում Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի և ԼՂՀ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների միջև։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Փոխադարձ կապերի ամրապնդման, համատեղ աշխատանքների համակարգման և իրականացման նպատակով կողմերը համաձայնվեցին հուշագրի ստորագրումից հետո երկամսյա ժամկետում մշակել և հաստատել ծառայությունների միջև 2010-2011թթ. համագործակցության միջոցառումների ծրագիր:

Ծրագրում ներառվելիք միջոցառումների ցանկը կհստակեցվի փոխադարձ այցելությունների և աշխատանքային քննարկումների ընթացքում:

Կողմերը պարտավորվեցին ստեղծել երկարատև համագործակցության ապահովման անհրաժեշտ նախադրյալներ, նախանշել զարգացման ուղիները և հետամուտ լինել դրանց իրականացմանը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»