ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտգործնախարարությունը ճշտում է Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց ՀՀ ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը:
«Տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայությունը ճշտվում է», - ասաց նա:
Երկուշաբթի առավոտյան «Լուբյանկա» և «Պարկ Կուլտուրի» մետրոյի կայարաններում տեղի են ունեցել պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է 20 մարդ, ևս 20-ը վիրավորվել է:-0-
