SELECTORNEWS
Загрузка...

04:31
9/02/2012
Президент Армении Серж Саргсян и Йан Гиллан
ՀՀ նախագահը հանդիպել է Deep Purple աշխարհահռչակ խմբի մեներգչի հետ
11:17 | 29/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հյուրընկալել է աշխարհահռչակ Deep Purple ռոք խմբի անդամ Իէն Գիլանին և «Ռոքը օգնում է Հայաստանին» ծրագրի ղեկավար Ջոն Դիին:

«Ողջունելով հռչակավոր խմբի այցը Հայաստանի Հանրապետություն՝ նախագահը նշել է, որ հանրապետության երաժշտասեր հասարակության կյանքում այն իրադարձություն է», - հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Բնականաբար, ոչ ոք չի կասկածում, որ ձեր համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում և ջերմ մթնոլորտում, բայց Հայաստանում դուք մեկ այլ ջերմության ականատես կլինեք. բացի տաղանդի նկատմամբ ջերմությունից, դա նաև երախտագիտության ջերմություն է: Մենք երախտապարտ ժողովուրդ ենք և շնորհակալությամբ ենք հիշում, որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո դուք մեր կողքին էիք», - ասել է ՀՀ նախագահը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Ջոն Դիին, ով հայ ժողովրդի համար այդ ծանր պահին համախմբում էր աշխարհահռչակ երաժիշտներին` իրենց երաժշտության միջոցով օժանդակելու հայերին, Հայաստանին` բուժելու դաժան աղետի ծանր վերքերը:

«Դուք այդ դժվարին գործը փայլուն կատարեցիք»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Հյուրերն իրենց հերթին նշել են, որ ուրախ ու երջանիկ են, որ կարողացել են իրենց համեստ ներդրումն ունենալ այդ գործում:

Գիլանն ավելացրել է, որ երբեք չի մոռանա քսան տարի առաջ իր այցը Սպիտակ և ուրախ է, որ այսօր կարող է իր երաժշտությունը բերել նրանց:

Անդրադառնալով երևանյան համերգին` Իէն Գիլանն ու Ջոն Դին իրենց հիացմունքն են հայտնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական արվեստից, և հաճելիորեն զարմացել, որ երիտասարդ ու ավագ սերնդի ներկայացուցիչները հավասար ոգևորությամբ վայելում են երաժշտությունը:

Հանրապետության նախագահն ու անվանի երաժիշտները խոսել են նաև «Ռոքը օգնում է Հայաստանին» ծրագիր շրջանակում կատարվող աշխատանքի մասին:
«Մենք մշտապես հպարտ և ուրախ կլինենք հյուրընկալել ձեզ մեր երկրում»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»