SELECTORNEWS
Загрузка...


05:48
22/05/2012

Взрыв в московском метро
Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ՀՀ քաղաքացիների մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԱԳՆ
16:10 | 29/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ՀՀ երկու քաղաքացիների մասին լուրը չի համապատասխանում իրականությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Տիգրան Բալայանը:

«Մետրոյում տեղի ունեցած պայթյունից մահացած ՀՀ երկու քաղաքացու մասին տեղեկատվությունը սուտ է: Ներկայում ՀՀ ԱԳՆ-ն հավելյալ տեղեկատվություն չունի»,- տեղեկացրեց Տիգրան Բալայանը:

Միաժամանակ Հայաստանի դեսպանատունն ավելի վաղ հայտարարել էր պայթյունից տուժած հայ կնոջ մասին, ով գտնվում էր մոսկովյան հիվանդանոցներից մեկում:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»