SELECTORNEWS
Загрузка...

21:52
8/02/2012
Президент Армении Серж Саргсян
Պաշտոնական Երևանը վճռականորեն դատապարտում է Մոսկվայի մետրոյում իրականացրած ահաբեկչությունը
16:50 | 29/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում, ասվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդևեդևին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ հղած ցավակցական  ուղերձում։

Հեռագրում նախագահն իր անկեղծ ցավակցությունն է հղել Մոսկվայի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ։
 
«Հայաստանը վճռականապես դատապարտում է ահաբեկչութան ցանկացած դրսևորում: Եկել է ժամանակը` միջազգային հանրության համատեղ և անզիջում  գործողություններով արմատախիլ անելու արդի ժամանակների այս չարիքը: Վստահ եմ, որ կարվի ամեն հնարավորը` բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու դրա կազմակերպիչներին»,- նշել է Սարգսյանը։

Հայաստանի նախագահը խնդրեց նաև կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին:

«Սգում ենք Ձեր ևբոլոր ռուսաստանցիների հետ»,- ասվում է հեռագրում: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»