SELECTORNEWS
Загрузка...

03:48
9/02/2012
Հարուցվել է քրեական գործ` տոմսերի վաճառքից գոյացած գումարը յուրացնելու դեպքի առթիվ
18:10 | 29/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության` Լոռու բաժնում հարուցվել է քրեական գործ` թատրոնի ադմինիստրատորի կողմից խոշոր չափի գումար յուրացնելու  դեպքի առթիվ, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, թատրոնի տնօրինության կողմից Լոռու մարզի դատախազին հասցեագրված  դիմումի ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի նախարարության  «Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի ադմինիստրատոր Դ. Գրիգորյանը 2009թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին թատրոնի ներկայացումների` թվով 1875  իրացրած տոմսերի վաճառքից առաջացած և իրեն վստահված 1 225 900 դրամ գումարը դրամարկղ չի մուտքագրել և յուրացրել է:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի  2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն իրականացնում է ոստիկանությունը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»