SELECTORNEWS
Загрузка...

02:45
9/02/2012
ՀՀ ԱԺ խոսնակը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
18:29 | 29/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ  է հղել ՌԴ  Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին և Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին, տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Ուղերձում ասվում է. «Սրտի խոր ցավով տեղեկացա Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունի մասին, որ հանգեցրել է մարդկային զոհերի:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ու անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում:

Ահաբեկչությունը չարիք է, որ սպառնում է ողջ մարդկությանը, և այն արմատախիլ անելը բոլոր երկրների և ժողովուրդների ընդհանուր գործն է»:

Երկուշաբթի առավոտյան մետրոյի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում պայթյուններ են տեղի ունեցել։ Վերջին տվյալներով, զոհվել է 37 մարդ, հոսպիտալացվել են 65-ը։ Հարուցվել է երկու քրեական գործ ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի 3-րդ մասով (ահաբեկչություն)։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»