ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Իսրայելի նոր դեսպան է նշանակվել ամենափորձառու դիվանագետներից մեկը՝ Շմուել Մեյրոմը (նստավայրը՝ Թբիլիսի), հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները:
Իսրայելական արտգործնախարարության վետերան Շմուել Մեյրոմը նախկինում զբաղեցրել է ԱՊՀ երկրների գծով Իսրայելի ԱԳՆ դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:
Նա այս պաշտոնում փոխարինել է Շեմի Ցուրին, ով իր հերթին դեսպան է ուղարկվել Նոր Զելանդիա:-0-
