SELECTORNEWS
Загрузка...


05:55
22/05/2012

Коррупция
ՀՀ ֆինանսների նախարարության վերստուգիչը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով
13:01 | 30/ 03/ 2010

Երևան, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ օպերատիվ տվյալների արդյունքում, ձերբակալել են Ֆինանսների նախարարության աշխատանքի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության  գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Արման Հովհանյանին, հաղորդում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։

 «Պարզվել է, որ Հովհանյանը, բյուջետային միջոցների յուրացման փաստով անցկացնելով ֆինանսական ստուգումներ՝ մետաղական կոնստրուկցիաների արտադրողությամբ զբաղվող ձեռնարկությունում ղեկավարից պահանջել և ստացել է  1500 ԱՄՆ դոլար և 240 հազար դրամ (շուրջ 605 դոլարի)՝ էական խախտումներ չարձանագրելու դիմաց»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ տվյալ փաստի,  հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական վարչությունը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»