SELECTORNEWS
Загрузка...

23:12
8/02/2012
Ղարաբաղյան հակամարտության կողմերը հավատարիմ են խաղաղ կարգավորմանը. ԵԱՀԿ ՄԽ
16:02 | 30/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն և Ռոբերտ Բրադտկեն մարտի 26-29-ը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքում համատեղ հայտարարություն են արել, որում նշել են, մասնավորապես, Մադրիդյան սկզբունքների շրջանակներում խաղաղ կարգավորման հասնելու՝ հակամարտության կողմերի հավատարմությունը:

«Համանախագահների և հակամարտության կողմերի միջև Փարիզում և տարածաշրջանում վերջերս կայացած հանդիպումներից հետո համանախագահները գոհունակությամբ նշում են կողմերի հավատարմությունը Մադրիդյան սկզբունքների շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու   պարտավորությանը»,- ասվում է երեքշաբթի ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրած փաստաթղթում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Փաստաթղթում ասվում է նաև, որ համանախագահները տարածաշրջան կատարած այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել են հայկական կողմի առաջարկները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»