ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ Երևանյան թատրոններում դպրոցականների համար վերսկսվել են ցերեկային ներկայացումները, տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը։
Հաղորդագրության համաձայն՝ նախաձեռնությունն ուղղված է աշակերտ-թատրոն կապն ամրապնդելուն։
Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ միայն մարտ ամսին թատրոն են հաճախել մայրաքաղաքի դպրոցների ավելի քան 3000 աշակերտներ:
Ցերեկային ներկայացումների ավանդույթի վերականգնումը սկսվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «Մուսա Լեռ» ներկայացումից, որը նախօրեին դիտեցին 900 աշակերտներ։
Ցերեկային ներկայացումների տոմսերի արժեքի վճարումն իր վրա է վերցրել Երևանի քաղաքապետարանը։ -0-
