SELECTORNEWS
Загрузка...


05:58
22/05/2012

Հայաստանի նախագահը նոր դեսպաններ է նշանակել Ռումինիայում և Քուվեյթում
18:45 | 30/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոր դեսպաններ է նշանակել Ռումինիայում և Քուվեյթում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը մարտի 29-ին հրամանագիր է ստորագրել Եղիշե Սարգսյանին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու և Համլետ Գասպարյանին այդ երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Բուխարեստ)։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Վահագն Մելիքյանն ազատվել է Քուվեյթում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից, իսկ Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է այդ երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ):-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»