SELECTORNEWS
Загрузка...

23:15
8/02/2012
Вячеслав Коваленко
Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունն ահաբեկիչների վայրագ չարության դրսևորումն է. Հայաստանում ՌԴ դեսպան
11:04 | 31/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունը վայրագ, անմարդկային չարության դրսևորում է, որը սնում է խաղաղ բնակիչների կյանքին սպառնող ցանկացած ահաբեկչի, ասել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

«Ես չեմ կարողանում առանց սարսուռի և ներքին վրդովմունքի խոսել մարտի 29-ին Մոսկվայի մետրոպոլիտենում իրականացված անմարդկային ահաբեկչական ակցիայի մասին, որն ուղղված էր հասարակ մարդկանց՝ Մոսկվայի բնակիչների դեմ: Ոչնչով չի կարել արդարացնել այդ բարբարոս ակտը», - ասել է ՌԴ դեսպանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Կովալենկոն համոզմունք է հայտնել, որ Աստված կպատժի ահաբեկիչներին, «որտեղ էլ, որ նրանք գտնվեն, ինչպիսի որջ էլ մտնեն, ինչպիսի փաստաթղթերով և անձնագրերով էլ քողարկվեն, նրանց կգտնեն, դատաստանի կենթարկեն և կպատժեն ըստ արժանվույն»:

«Մի բան ինձ հանգիստ չի թողնում, որ այս վայրենիները դարձան Ռուսաստանի տասնյակ քաղաքացիների մահվան պատճառ», - ասաց նա:

Կովալենկոն նշեց, որ իրեն ապշեցրել է հազարավոր հայերի կողմից արտահայտած կարեկցանքի նման խորը զգացումը:

«Հեռախոսազանգերի անդադար հոսքը, վշտի և վրդովմունքի դրսևորումը, ծաղիկներն ու վառած մոմերը, այս ամենը չի կարող չապշեցնել: Ամեն ինչ պարզ է, դա չարագործների գործողությունների նկատմամբ նորմալ մարդկանց բնական, մարդկային արձագանքն է: Ես շատ շնորհակալ եմ այն հայերին, ովքեր այժմ սգում են ողջ Ռուսաստանի հետ», - ընդգծեց նա:

Այս կապակցությամբ դեսպանը նշեց, որ այս ամենը ևս մեկ անգամ վկայում է, որ ռուսներն ու հայերը և վշտի, և ուրախության պահերին միշտ միմյանց կողքին են՝ կիսելով դիմացինի դժբախտությունը:

«Ես խոնարհվում և խորը հարգանք են տածում ղեկավարության ու ողջ հայ ժողովրդի նկատմամբ, որ Ռուսաստանի համար այս ծանր օրերին արտահայտեց վշտի և վրդովմունքի իր զգացմունքները», - եզրափակել է Կովալենկոն:

Մոսկվայի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում մարտի 29-ին առավոտյան «պիկ ժամին» 40 րոպե տարբերությամբ երկու պայթյուն է տեղի ունեցել: Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 39 մարդ, ավելի քան 70-ը գտնվում են Մոսկվայի հիվանդանոցներում: Հարուցվել է քրեական գործ «ահաբեկչություն» հոդվածի հատկանիշներով:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»