SELECTORNEWS
Загрузка...


06:00
22/05/2012

«Արմավիա» ավիաընկերությունը մայիսի 22-ից չվերթեր կիրականացնի դեպի Ռիմինի
14:34 | 31/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական «Արմավիա» ավիաընկերությունը մայիսի 22-ից կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Ռիմինի, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ըստ տեղեկատվության, սա արդեն Իտալիայում գտնվող երկրորդ քաղաքն է, ուր «Արմավիա» ավիաընկերությունը չվերթեր է իրականացնում:

Երևան-Ռիմինի-Երևան ուղղությամբ չվերթերն իրականացվելու են շաբաթ օրերին:

Ռիմինին Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա շրջանում գտնվող քաղաք է, Ռիմինի գավառի վարչական կենտրոնն է: Ռիմինին գտնվում է Ադրիատիկ ծովի ափին, ամենահայտնի իտալական հանգստավայրն է Ադրիատիկ ծովափին:

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունն ամբողջովին համապատասխանում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) պահանջներին: Այսօրվա դրությամբ «Արմավիա»-ն շաբաթական ավելի քան 102 չվերթ է իրականացնում՝ 35 ուղղություններով դեպի աշխարհի 20 երկրներ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»