SELECTORNEWS
Загрузка...

03:37
9/02/2012
Карен Аванесян
Հումորի մեծ զգացումն օգնել է հայերին գոյատևել իրենց ողջ պատմության ընթացքում. ռուս հումորիստ
16:21 | 31/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հումորի մեծ զգացումն օգնել է հայերին գոյատևել իրենց ողջ դժվարին պատմության ընթացքում, չորեքշաբթի Ծիծաղի օրվան նվիրված մամուլի ասուլիսում ասաց «Ծուռ հայելի» մոսկովյան հեռուստաթատրոնի արտիստ Կարեն Ավանեսյանը։

«Երկար դարերի ընթացքում մեր ժողովուրդը բախվել է տարբեր դժվարությունների, բայց միշտ հաղթահարել է դրանք հումորի զգացումի շնորհիվ։ Իսկ հումորի զգացումը ժողովրդի ուժի ցուցանիշ է»,- ասաց հայտնի հումորիստը։

Այդ կապակցությամբ նախաձեռնող խմբի նախագահ, հայտնի հայ նմանակող Սամվել Բաղդասարյանը նշեց, որ ժողովրդին ուղղված կոչն ապրիլմեկյան տոնի առիթով կլինի հետևյալ կարգախոսը՝ «Ողջ աշխարհի կատակողներ, միավորվեք», և կոչ արեց բոլորին ավելի շատ ժպտալ։

Տոնի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ծաղրանկարների և հումորիստական քանդակների ցուցահանդես, հայկական «Մանեկեն» կատակերգության պրեմիերա, Հյուսիսային Պողոտայում ծիծաղելի լուսանկարների ցուցահանդես, «Միմ Ստուդիո» թատրոնի կողմից պատրաստած ժամանցային ծրագիր, աճպարարների շոու միստեր Մոգի կատարմամբ Տիկնիկային թատրոնում, «Բոլոր երեխաները կարող են» ինտերակտիվ ներկայացման պրեմիերա և այլն։

Բաղդասարյանի խոսքերով՝ միջոցառումները կանցկացվեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Ապրիլմեկյան տոնակատարության առիթով ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը բաղկացած է հայ հայտնի և տաղանդավոր այնպիսի հումորիստներից, ռեժիսորներից ու սցենարիստներից, ինչպիսիք են Արամայիս Սահակյանը, Գեորգի Յարալյանը, Լուսինե Կիրակոսյանը, Հրանտ Հորիզոնը, Հայկ Սեկոյանը, Արմեն Վաթյանը և այլոք։

Հյաաստանում Ծիծաղի տոնն առաջին անգամ պաշտոնապես նշվել է չորս տարի առաջ, և 2011 թվականին կլրանա տոնի 5-ամյակը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»