SELECTORNEWS
Загрузка...

03:26
9/02/2012
Հայաստանում բնակվում է Հայրենական Մեծ Պատերազմի շուրջ 3,7 հազար վետերան. սոցապահովության նախարարություն
16:36 | 31/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայրենական Մեծ Պատերազմի շուրջ 3,7 հազար վետերան է բնակվում Հայաստանում, ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը։

«Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններին Հայաստանում հատուկ ուշադրություն է դարձվում։ Ցավոք, նրանց թիվը նվազում է՝ ներկայումս Հայաստանում բնակվում է մոտ 3,7 հազար վետերան»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց նախարարը։

Ըստ նրա՝ վետերաններին ցուցաբերվում են անհրաժեշտ բժշկական, սոցիալական ծառայություններ, հոգեբանական օգնություն։

Նախարարությունն, ինչպես նշեց Մնացականյանը, փորձում է վետերաններին երաշխավորել անհրաժեշտ սանիտարա-առողջարանային ծառայություններ։

Նա հիշեցրեց, որ ներկայումս քննարկվում է վետերաններին «սառեցված» խորհրդային ավանդների փոխհատուցումների վճարման կարգը։

«Օրինաց երկիր» կոալիցիոն խորհրդարանական խմբակցությունն ավելի վաղ առաջարկել էր կառավարությանը Հայրենական Մեծ Պատերազմի 65-ամյակի կապակցությամբ պատերազմի 3,7 հազար հայ վետերաններին վճարել ԽՍՀՄ-ի խնայբանկերում «սառեցված» ավանդների փոխհատուցումները:

Նախնական հաշվարկների համաձայն, վետերանների փոխհատուցումը վճարելու համար կպահանջվի շուրջ 8-9 միլիոն դրամ (մոտավորապես 20-23 հազար դոլար), իսկ Պատերազմի ամեն մասնակցին վճարվող փոխհատուցման չափը կկազմի շուրջ 250 հազար դրամ  (շուրջ 630 ԱՄՆ դոլար):-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»