SELECTORNEWS
Загрузка...

04:13
9/02/2012
Հայաստանի գյուղական տներից մեկի տանիքում 26-ամյա երիտասարդի դիակ է հայտնաբերվել
11:59 | 10/ 04/ 2010

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. 26-ամյա երիտասարդի՝ Անդրանիկ Գեղագուլյանի դին հայտնաբերվել է Հայաստանի գյուղական տներից մեկի տանիքում։

Ինչպես շաբաթ օրը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԻՆ Փրկարարական ծառայությունից, ապրիլի 9-ին ժամը 21.15-ին Արարատ քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցի 6-րդ՝ Խ.Գեղագուլյանին պատկանող տան տանիքում դիակ է հայտնաբերվել, և  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Դեպքի վայր մեկնած փրկարարներն արդեն մեկ ժամ անց տանիքից հանեցին Անդրանիկ Գեղագուլյանի դին և հանձնեցին շտապօգնության աշխատակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի մանրամասների, պատճառի ու հանգամանքների մասին չի հաղորդվում։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»