SELECTORNEWS
Загрузка...

21:37
8/02/2012
охотa
Հայաստանի երկու գյուղերում գայլերը ընտանի կենդանիներ են հոշոտել
13:24 | 03/ 06/ 2010

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երկու գյուղերում չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը գայլերի ոհմակը հոշոտել է մի քանի տասնյակ գլուխ ընտանի կենդանի, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն՝ ուշ գիշերը Շիրակի մարզի Անուշավան գյուղում գայլերը հոշոտել են նախկին անասնագոմերի տարածքում պահվող 38 գլուխ ոչխար: Հայտնաբերվել է նաև 52 գլուխ վիրավոր ոչխար:

Ավելի փոքր մասշտաբի նմանատիպ դեպք է գրանցվել նաև Լոռու մարզի Դարպաս գյուղում: Այնտեղ գայլերի ոհմակը հոշոտել է 6 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Վնասի չափերը ճշտելու նպատակով  ստեղծվել է հանձնաժողով:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»