SELECTORNEWS
Загрузка...


06:10
22/05/2012

Земля
Երևանի ֆիզիկայի ինստիտուտը տվյալներ կտրամադրի «տիեզերական եղանակի» վերաբերյալ
19:05 | 17/ 06/ 2010
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտը տվյալներ կներկայացնի “տիեզերական եղանակի” վերաբերյալ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Ինստիտուտի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը։

“Տիեզերական եղանակ” տերմինով են կոչում Երկրամերձ տիեզերեկան տարածության վիճակը տվյալ պահին կամ որոշակի ժամանակահատվածում։

“Մենք “տիեզերական եղանակի” հետազոտություն ենք անցկացնում և պատրաստվում ենք ծառայություններ մատուցել օպերատորներին և արբանյակների այլ սեփականատերերին Արեգակնային ակտիվության վտանգավոր դրևորումների վերաբերյալ”,- ասաց Չիլինգարյանը։

Ըստ նրա` Ինստիտուտն արդեն երկար տարիներ “տիեզերական եղանակի” ուսումնասիրություններ է անցկացնում Արագած լեռան վրա տեղակայված կայանների շնորհիվ, որոնք աշխատում են 1943 թվականից և այդ պահից ի վեր զգալիորեն արդիականացվել են։

“Մարդկությունը ուժեղ է կախված տիեզերքից, որի հետ են կապված գիտական և տեխնոլոգիական բոլոր զարգացումները”,- ասաց Չիլինգարյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ ինստիտուտը “տիեզերական եղանակի” ուսումնասիրության շուկայում հաջող աշխատանքի հնարավորություն կգտնի։

“Այդ շուկան ամեն տարի աճում է 2-3 անգամ և ամբողջովին կախված է Արեգակի ակտիվությունից, քանի որ եթե տուժեն բոլոր արբանյակներն, ապա մարդկությունը կհայտնվի անելանելի վիճակում”,- ասաց Չիլինգարյանը։ Երևանի Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտը ներկայումս արդիականացման և Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայի վերափոխվելու փուլում է, որի հիման վրա կգործեն զանազան նոր գիտական ուղղություններ, մասնավորապես, միջուկային ֆիզիկա, Միջուկային բժշկության կենտրոն, գիտակրթական կենտրոններ, փորձարարական լաբորատորիա։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»