SELECTORNEWS
Загрузка...

04:18
9/02/2012
Երիտասարդին սեփական տանը կախված են հայտնաբերել. ԱԻՆ
18:48 | 21/ 06/ 2010

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ Վահե Գյոզալյանի դին հայտնաբերվել է հունիսի 18-ին՝ սեփական տան լոգարանում, տեղեկացնում է Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, հունիսի 18-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղի 7/44 հասցեի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարները:

Գյոզալյանի դին հանձնվել է իրավապահ մարմիններին: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»