SELECTORNEWS
Загрузка...

03:54
9/02/2012
Бюраканская обсерватория
Հայաստանում կբացվի Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի մասնաճյուղը
18:36 | 01/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայ և իտալացի գիտնականները բանակցություններ են վարում Հայաստանում Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի տարածաշրջանային մասնաճյուղ հիմնելու ոււղղությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական վերլուծական կենտրոնից։

Հաղորդագրության համաձայն` այդ կապակցությամբ այս օրերին Հայաստանում է Իտալիայի Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի պատվիրակությունը՝ պրոֆեսոր Ռեմո Ռաֆֆինի գլխավորությամբ։ Հայկական կողմից բանակցություններին մասնակցում է ՀՀ ԳԱԱ։

«Հայաստանյան մասնաճյուղում նախատեսվում է դասընթացներ կազմակերպել Հայաստանի, Արաբական երկրների, Մերձավոր Արևելքի, Պարսկաստանի, Թուրքիայի, Չինաստանի աստղաֆիզիկոսների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պատվիրակության այցելության արդյունքների պաշտոնական ամփոփումը տեղի կունենա հուլիսի 2-ին:

Այցի շրջանակներում իտալական պատվիրակությունը այցելելու է Բյուրականի աստղաֆիզիկային աստղադիտարան (ՀՀ Արագածոտնի մարզ)։

2009թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ-ի և Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի միջեւ կնքվել է համագործակցության պայմանագիր, որը նախատեսում է կադրերի վերապատրաստում, թրեյնինգների կազմակերպում, համատեղ հետազոտությունների անցկացում: Պայմանագրի շրջանակներում Հայաստանից մեկ ասպիրանտ արդեն գործուղվել է Իտալիա, լսել է դասախոսություններ, մասնակցել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»