SELECTORNEWS
Загрузка...

21:30
8/02/2012
Արտաշատ քաղաքում Դելփյան խաղերի մասնակիցները ելույթ են ունեցել ռուս սահմանապահների համար
16:46 | 02/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ մասնակից պետությունների VI երիտասարդ Դելփյան խաղերի ռուսական հավաքականի համերգը տեղի է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ջոկատում, որը 1992թ.-ից պահպանում է թուրք-հայկական սահմանը, հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

«Դելփյան խաղերի ոսկե մեդալակիրներ, միջազգային և համառուսական մրցույթների դափնեկիրներ Օլեսյա Մատակովայի, Աննա Արտամոնովայի, Մաքսիմ Ֆեդուլովի և այլ կատարողների կատարմամբ հնչել են ռուս դասականների ստեղծագործությունները, հայտնի և ժողովրդական երգերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ակումբային դահլիճում սահմանապահ ջոկատի անձնակազմի ներկայացուցիչների հետ ներկա է եղել նաև ամենափոքր, բայց «ամենախիստ» հանդիսատեսը՝ զինվորական մասին կից մանկապարտեզի սաները, ովքեր չեն թաքցրել իրենց անկեղծ զգացմունքները և անմիջականորեն հիացել յուրաքանչյուր համարով: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»