SELECTORNEWS
Загрузка...

21:52
8/02/2012
Эчмиадзин
ՀԱԵ կիրակնօրյա վարժարանների ուսուցիչները հուլիսի 6-10-ը վերապատրաստման դասընթացներ կանցնեն Ծաղկաձորում
19:18 | 06/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 6-10-ը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմապատկան կիրակնօրյա վարժարանների շուրջ 130 ուսուցիչներ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը վերապատրաստման դասընթացներ կանցնեն, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Վերապատրաստումը կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը` «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

Վերապատրաստման ընթացքում ուսուցիչները կծանոթանան կիրակնօրյա վարժարանների գործունեության նոր փաթեթին և ուսումնական նոր ծրագրին: Դասախոսություններ կներկայացնեն Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հայրեր և մեթոդիստ-մանկավարժներ: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»