SELECTORNEWS
Загрузка...

04:25
9/02/2012
facebook
Փորձագետները հայտնաբերել են Facebook-ի հայկական տարբերակը գրոհած հակերներին
18:07 | 07/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մասնագետները հայտնաբերել են Facebook սոցիալական ցանցի հայկական տարբերակի վրա կատարած հակերային գրոհի կազմակերպիչներին, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ցանցի վերականգնմամբ զբաղվող տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։

Facebook-ի հայկական տարբերակը հուլիսի 5-ին ենթարկվել է ադրբեջանցի հակերների գրոհին, ինչի արդյունքում կայքում թուրք-ադրբեջանական արտահայտություններ են հայտնվել։ Մեկ գիշերից հետո ցանցը գործնականորեն ամբողջությամբ վերականգնվել է։

«Facebook-ում արդեն գտնվել է ադրբեջանական խումբը, որը կազմակերպել է այդ գրոհը, և կայքի ադմինիստրացիաներին առաջարկ է ուղղվել փակել խումբը և արգելափակել այդ գրոհին մասնակցած խմբի մասնակիցներին»,- ասաց Քոչարյանը։ -0

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»